Բաժիններ՝

ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է Իրանի հետ գործարքի ձևաչափը մշակելու մասին

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Վիենայում կայացած բանակցություններում արդեն մշակվել է Իրանի հետ գործարքի ձեւաչափը, սակայն դեռևս պետք է արմատական քաղաքական որոշումներ կայացվեն: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Նուլանդը այս մասին հայտարարել է առցանց խորհրդաժողովում:

«Մենք միասին կարողացանք գործարքի ձևաչափը մշակել, բայց պետք է հիմնարար քաղաքական որոշումներ կայացնել: Մենք դեռ չենք հասել ավարտին: Դա կարող է տեղի ունենալ շուտով կամ էլ տեղի չի ունենալ։ Մենք պետք է զգույշ լինենք», – ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930