5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում
Հունիսի 25-ի վաղ առավոտյան 5,1 մագնիտուդով եկրաշարժ է արձանագրվել Քաբուլում եւ Աֆղանստանի մի շարք այլ քաղաքներում: Այդ մասին հայտնել է Իարնի IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի Բնական պաշարների պետական կոմիտեն։
Աֆղանստանի Տարերային աղետների հետեւանքների վերացման ծառայությունն իր հերթին հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս – արեւելքի Հինդուքուշի լեռնային համակարգում, իսկ օջախն ընկած է եղել 18,6 կիլոմետր խորության վրա: Բացի մայրաքաղաքից, սեյսմիկ ցնցումներ են զգացվել Չարիքար քաղաքում՝ Փարվանի նահանգի վարչական կենտրոնում, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքներում:
Տուժաների եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: