Բաժիններ՝

Չեխիայի ոստիկանական ուսումնարանի ուսանողները թունավորվել են քիմիական նյութից

Չեխիայի արեւմուտքի Սոկոլով քաղաքի ոստիկանական ուսումնարանի ուսանողները հունիսի 25-ին թունավորվել են, ինչպես ենթադրվում է, քիմիական նյութից: Այդ մասին հայտնել է ČT հեռուստաալիքը:

Տեղի հիվանդանոց են տարել 17 ուսանողների: Նրանց վիճակը չի առաջացնում բժիշկների անհանգստությունը, բայց նրանք պետք է որոշակի բուժընթաց անցնեն: Ինչն է դարձել ապագա ոստիկանների թունավորման պատճառ, որոնցից ոմանք կորցրել են գիտակցությունը, առայժմ ստույգ չի պարզվել:

Բացի քիմիական նյութից թունավորվելուց, ինչը կարող էր տեղի ունենալ գազի հոսակորստի հետեւանքով, դիտարկվում է ուսումնարանի ճաշարանում կերակրից թունավորման վարկածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930