«Արդյո՞ք մենք մեր գլուխը կխոնարհենք թուրքական յաթաղանի տակ»․ Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այժմ, երբ սկզբնական կրքերը հանդարտվել են, մենք պետք է հստակ ամրագրենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում և հասկանանք, թե ինչ ենք անելու: Կհանձնվենք, կթքենք ամեն ինչի վրա և ամեն ինչ կթողնենք պատահականության հույսին, թե մենք դեռ ուժ կգտնենք շարունակելու պայքարը՝ փրկելու մեր Հայրենիքը կործանումից կամ այլ կերպ ասած Հայաստանը թուրքական վիլայեթ վերափոխելու վտանգից:

Արդյո՞ք մենք մեր գլուխը կխոնարհենք թուրքական յաթաղանի տակ:

Եվ այսպես, ինչ է մեզ սպասվում:

1-Թուրքերն ու ադրբեջանցիները սիստեմատիկ կերպով առաջ են մղելու Արցախի Հանրապետության ապալեգիտիմացումը:

2-Թուրքերը և ադրբեջանցիները համակարգված կերպով փորձելու են գրավել սահմանամերձ բարձունքներն ու տարածքները Հայաստանի սահմանի երկայնքով ռազմավարական կետերում՝ ավելի խորանալով մեր տարածքներում (խոսքը հավանական դելիմետացիաի և դեմարկացիայի մեկնարկի մասին է) :

3-Իսկ Հայասատնի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, միանգամից զուգահեռ առաջ կտանեն ճանապարհների իբր ապաշրջափակման գաղափարը, ինչը իրականում նշանակում
է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի վերամիավորոմը «Պանտուրան» ծրագրի իրականացման շրջանակում:

Բացի այդ, ես կարծում եմ, որ ներկայիս կառավարությունը կգնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների այսպես կոչված «նորմալացման»:

Սա իր հերթին ենթադրում է.

ա-Հայ Դատի գաղափարների մերժումն է և թուրքերի հետ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ձևավորումը` իբր Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու
համար, ինչը իրականում նշանակում է ցեղասպանության հարցի տեղափոխում «պատմություն» տիրույթ, որն իր հերթին նշանակում է միջազգային հանրության քաղաքական օրակարգից մեզ համար սկզբունքային հարցի դուրս բերում…

բ-Իսկ Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման գործընթացը ենթադրում է հրաժարում Արցախի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ իրավունքից, և իրականում դա կհանգեցնի Արցախի վերջնական կործանմանը և ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքների մի մասի բռնազավթմանը:

… այս ամենը ոչ մի կերպ չի նշանակում, որ թուրքերն ու ադրբեջանցիները, ի վերջո, մեզ հանգիստ կթողնեն, ընդհակառակը, այդ պլանների իրականացումից հետո փորձ է արվելու մասնատել Հայաստանը հարավային թևի երկայնքով և հեռանկարում՝ երկրի ողջ տարածքի երկայնքով:

Հիմա հարց. պատրա՞ստ ենք այս ամենին: Անտարբեր կդիտե՞նք, թե՞ դեռ շատ կամք կունենանք դրա դեմ պայքարելու բոլոր հնարավոր հարթակներում»:

Տեսանյութեր

Լրահոս