Բաժիններ՝

Վրացի խաղաղարարների հերթական վաշտն է վերադարձել Աֆղանստանից

Վրացի զինվորականների հերթական հոսքն է վերադարձել Աֆղանստանից՝ ըստ «Վճռական աջակցություն» առաքելությանը Վրաստանի մասնակցությունն ավարտելու պլանի: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը, որին մասնակցում են նաեւ վրացի զինվորականներ, կավարտվի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Վրացական ստորաբաժանումները Աֆղանստանից կհեռանան ըստ համաձայնեցված գրաֆիկի: Բոլոր ստորաբաժանումների վերադառնալուց հետո Աֆղանստանում կավարտվի ՆԱՏՕ-ի հովանու ներքո «Վճռական աջակցություն» առաքելությանը Վրաստանի պաշտպանության ուժերի մասնակցությունը:

Վրացական կողմից առաքելությանը մասնակցում է 872 զինվորական: Նրանք տեղաբաշխված են Քաբուլի «Բաղրամ» ավիաբազայում եւ Մազարի-Շարիֆում: Վերադարձած ստորաբաժանումը ԱՄՆ-ի հրամանատարության ներքո միջազգային խաղաղարարական առաքելություն է կատարել Քաբուլի «Վճռական աջակցության» շտաբում: Ներկայում հայրենիք են արդեն վերադարձել երրորդ հետեւակային բրիգադի 32-րդ թեթեւ հետեւակային գումարտակի զինծառայողները եւ զինվորական վաշտի մի մասը: Վրացի խաղաղապահները Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանն են մասնակցում 2004 թվականից: 2015 թվականից առաքելությունը հայտարարվել է ոչ մարտական եւ ստացել «Վճռական աջակցություն» անվանումը:

Աֆղանստանում առաքելությանը Վրաստանի մասնակցության ժամանակաշրջանում այնտեղ ծառայություն է անցել Վրաստանի ավելի քան 20 հազար զինվորական: Այդ ժամանակահատվածում Աֆղանստանում զոհվել է 32 զինվորական, իսկ մի քանի հարյուր հոգի տարբեր ծանրության վերքեր են ստացել, հաղորդել է Spunnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս