Բաժիններ՝

ԱՄՆ-ը շուրջ 650 զինվորականների կթողնի Աֆղանստանում զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո

Վաշինգտոնն, ամենայն հավանականությամբ, Աֆղանստանում շուրջ 650 ամերիկացի զինվորականների կթողնի երկրից իր զորակազմի հիմնական մասի դուրսբերումից հետո: Հունիսի 24-ին այդ մասին հայտնել է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուր պաշտնատար անձանց թվից։

Ինչպես նշված է նյութում, ԱՄՆ-ի մոտավորապես 650 զինվորականներ, ինչպես սպասվում է, կմնան Աֆղանստանում դիվանագետների անվտանգության ապահովման համար՝ ամերիկյան զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո, որը մեծավ մասամբ պետք է ավարտվի երկու շաբաթ հետո:

Բացի դրանից, մի քանի հարյուր ամերիկացի զինվորականներ կմնան Քաբուլի օդանավակայանում, հնարավոր է մինչեւ սեպտեմբեր, որպեսզի թուրքական ուժերին օգնեն անվտանգության ապահովման գործում:

Գրծակալության տվյալներով՝ դա կլինի ժամանակավոր միջոց, մինչեւ Թուրիայի ղեկավարությամբ ավելի պաշտոնական կարգով չսկսեն իրականացնել անվտանգության ապահվման գործողությունը: Հրապարակման մեջ ասված է, որ ամերիկյան եւ միջազգային ուժերի զգալի մասն Աֆղանստանից դուրս կբերվի մինչեւ հուլիսի 4-ը կամ դրանից հետո շատ չանցած: Սպիտակ տանը, Պետդեպարտամենտում եւ Պենտագոնում AP-ի նյութում բերված տեղեկատվությունը մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդանքին առայժմ չեն պատասխանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930