Շրջված ավտոբուսում գտնվել են Թեհրանից եկած լրագրողներ, ովքեր զբաղվում էին շրջակա միջավայրի հարցերով և գնացել էին Ուրմիա լիճն ուսումնասիրելու: Վթարը տեղի է ունեցել հետդարձի ճանապարհին:
Ճապոնիան պլանավորում է հավանություն տալ COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառմանը 60 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար:
Վրաստանում հուլիսի 1-ից վերացնելու են գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը (այսպես կոչված «պարետային ժամը»): Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ռամզան Կադիրովը ղեկավարում է Չեչնիան արդեն 14 տարի: Նա 2016 թվականին տեղի ունեցած ընտրություններին ստացել էր ձայների բացարձակ մեծամասնությունը՝ ավելի քան 97 տոկոսը:
Հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագիրը, որը Թուրքիայի և Ադրբեջանի միջև միութենական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև ռազմական փոխօգնություն տրամադրելու մասին է, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ մի փաստաթուղթ է, որն ակնհայտորեն ցույց է տալիս Թուրքիայի շատ ագրեսիվ և ծավալապաշտական նկրտումները՝ ոչ միայն Արցախի և Հայաստանի նկատմամբ, այլև՝ ընդհանրապես մեր տարածաշրջանում:
ԱՄՆ պետքարտուղարը տեղեկացրել է, որ ի թիվս այլ հարցերի՝ կանցլերի հետ քննարկելու է Ռուսաստանին ու Չինաստանին առնչվող հարցեր: Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն հաջորդ ամիս անհամբեր սպասում է Մերկելին Վաշինգտոնում:
Հաղորդվում է, որ Գերմանիայում կարծում են՝ Ժնևում հունիսի 16-ին տեղի ունեցած Բայդեն-Պուտին գագաթնաժողովը կարող է հիմք ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ Արևմուտքի հարաբերությունների կարգավորման համար:
Նախիջևանում Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հերթական զորավարժությունը, այն անցկացվում է հունիսի 21-23-ը, այս տարի սա Ադրբեջանի կողմից իրականացվող յոթերորդ զորավարժությունն է, որն անցկացրել է կա՛մ առանձին, կա՛մ Թուրքիայի հետ համատեղ։
Պուտինն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով:
«Ուշադրության կենտրոնում են լինելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերի կենտրոնացումը՝ սիրիացիների հայրենադարձման նպատակով, Դոնբասից փախստականներին ու ներքին տեղահանվածներին աջակցության տրամադրումը:
Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,5 միլիոն դեպք եւ 64 հազարից ավելի մահացու վախճան:
Աջարիայի Բոբոկվատի ծովամերձ գյուղակի բնակիչներն այսօրվանից բողոքի անժամկետ ակցիաներ են սկսում: Այդ մասին հաղորդել է Աջարիայի հեռուստատեսությունը:
Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այն թարգմանաբար.
«Ռուսաստանցի խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», – ասել է ՌԴ նախագահը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել:
Իրանը հերքում է հաղորդումներն իր արբանյակների արձակման անհաջող փորձի մասին, հունիսի 23-ին հայտնել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:
Եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո: Ինչպես նշել է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին հաղթանակի կապակցությամբ:
Նախիջանում հունիսի 21-23-ը հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում` Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի Զինված ուժերի կառավարման մարմինների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջան ծառայությունը:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դիվերսիոն խմբի գործողությունները կանխվել են Թեհրանից 15կմ հեռավորության վրա գտնվող Քարաջ քաղաքում։ Նշվում է, որ խումբը փորձել է դիվերսիոն գործողություն իրականացնել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը պատկանող շինություններից մեկի տարածքում։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը տեսակապով զրուցել է չինական «Տյանգուն» ուղեծրակայանի բազային մոդուլում գտնվող երեք տիեզերագնացների հետ եւ նրանց հաջողություն մաղթել նրանց հանձնարարված կարեւոր խնդրի կատարման գործում։
«Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդն ասել է, որ պետք է պատրաստ լինեն սադրանքների։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը եւ ԿԺԴՀ-ի կառավարող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչ ճիշտ սպասելիքներ ունի ԿԺԴՀ-ից։
Կուբայի արտադրության «Աբդալա 92» եռակի չափաբաժնով պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ արդյունավետ է 92 տոկոսով: Այդ մասին հաղորդել է «ԲիոԿուբաՖարմա» ընկերությունը։
ԱՄՆ-ի այն բնակիչների թիվն, ովքեր լրիվ պատվաստվել են նոր կորոնավիրուսի դեմ, հունիսի 21-ին գերազանցել է 150 միլիոնը: Այս տվյալները բերված են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների կայքում։
Ճապոնիայում տղամարդը դանակով մարդկանց վրա է հարձակվել Կյուսյու հարավարեւմտյան կղզում գտնվող Ֆուկուոկա քաղաքում, վիրավորել է հինգ մարդ:
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ամենամոտ ժամանակներս կվերսկսեն երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ: Այդ մասին ասել է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պաշտոնապես հակամենաշնորհային հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Google ընկերության դեմ: Հունիսի 22-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Սկզբունքային տարբերություն չկա բոյկոտելու և առանց իշխանության ԱԺ ներկայության միջև, դա նույնն է: Նրանք խուլ ընդդիմություն են լինելու սահմանադրական մեծամասնության դիմաց: Պետք է բացատրել մարդկանց՝ ինչու չես գնում խորհրդարան: Եթե կան խախտումներ, դրանք արձանագրվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե չկան, ուրեմն դիմելն անիմաստ է: