Բաժիններ՝

ՍԴՈւ-ի արաբա-քրդական կազմավորումների մարտիկները վերահսկողության տակ են վերցրել բանտը, որտեղ գտնվել են ԻՊ-ի ահաբեկիչներ

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբա-քրդական կազմավորումների մարտիկները վերահսկողության տակ են վերցրել մի շրջան, որտեղ գտնվում է այն բանտը, որտեղից փորձել են փախչել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները՝ ավտոմեքենայով մահապարտի հարձակումից հետո: Այդ մասին հաղորդվում է ՍԴՈւ-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Սիրիայի հեռուստառադիոհաղորդումների պետական գործակալությունը հաղորդել է, որ ահաբեկիչները էլ Հասաքում բանտից փախուստի փորձ են ձեռնարկել, որը Սիրիայի հյուսիսում վերահսկվում է քրդերի կողմից:

Առանձին տվյալներով, մահապարտի ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել եւ վերքեր են ստացել ՍԴՈւ-ի մի քանի մարտիկներ:

«Ներքին անվտանգության ուժերը, ՍԴՈւ-ի ուժերի աջակցությամբ, կարողացել են կայունացնել բանտի շրջանը, որտեղ ԻՊ-ի ահաբեկիչները բունտի փորձ են ձեռնարկել Էլ Հասաքի «Գարյուն» բանտում»,-ասվում է հայտարարության մեջ: Կատաղի մարտերից հետո ահաբեկիչները փախել են Զուհուր թաղամաս, որը գտնվում է բանտի մերձակայքում, եւ փորձել են թաքնվել տեղի բնակիչների բնակարաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս