Սարանսկում տեղի ունեցած վթարից հետո երկու մեքենայի հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է հինգ մարդ:
Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի հարցի լուծման հետ կապված Ադրբեջանի ռազմատենչ հայտարություններին, ևս մեկ անգամ վերահաստատեց նախկինում իր հնչեցրած տեսակետը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 468 հազարից:
Մաղրիբից և Չեչնիայից ներգաղթյալները համաձայնության են եկել՝ Ֆրանսիայի արևելքում գտնվող Դիժոն քաղաքում մի քանի օր տևած բախումներից ու անկարգություններից հետո։
Բոլոր նրանք, ովքեր հուլիսի 1-ից հետո կժամանեն Վրաստան արտասահմանից, այլևս ստիպված չեն լինի պարտադիր կերպով գտնվել երկշաբաթյա կարանտինում։ Այս մասին գրում է geomigrant.com կայքը։
Ռուսաստանի Գերագույն դատարան մուտք է արվել վարչական հայց, որը վիճարկում է Սահմանադրական փոփոխության քվեարկությունը հուլիսի 1-ին անցկացնելու նախագահի հրամանագիրը։
Պեկինի Ֆենտայ շրջանում հունիսի սկզբին խոշորագույն մեծածախ շուկայի (Սինֆադի) ծովամթերքների բաժնում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի բռնկման դեպքեր։
Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և ատելության խոսքի դրսևորումներ են, որոնք ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի ամրապնդման վրա:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Գերմանիան Թուրքիան ներառել է կորոնավիրուսի համաճարակի ռիսկային գոտիների ցանկում։ Գերմանիայից Թուրքիա մեկնողները վերադարձին պետք է 14-օրյա կարանտին անցնեն և չհանդիպեն ոչ ոքի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Համաճարակները, ինչպես այս դեպքում կորոնավիրուսը, մարդկության կողմից բնության ոչնչացման արդյունք են. նման եզրահանգման են եկել ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի մասնագետները` նշելով, որ աշխարհը տասնամյակներ շարունակ անտեսել է իրականությունը:
«Հայ-ռուսական հարաբերություններում հաջողություն կարելի է որակել արդեն այն, որ Փաշինյանի օրոք մեր երկկողմ հարաբերությունները չփլուզվեցին այնքան, որքան տեսականորեն սպասվում էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և ԱԺ-ում նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քննարկումներին ու քվեարկությանը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին։
«Հետսովետական Հայաստանի ապագա պատմաբանները, կառուցելով այս երկրի անցյալի վառ բեկումնային իրադարձությունների քրոնիկոնը, դժվար թե շրջանցեն 2020 թվականի հունիսի 16-ը։ Եվ հարցը միայն այն չէ, որ այդ օրը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց կուսակցության ղեկավար և խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար, այլև երկրի ամենահարուստ անձանցից մեկը։ Գագիկ Ծառուկյանը եղել է ու կմնա իշխանության և բիզնեսի միջև սիմբիոզի խորհրդանիշ, որը հանդիսանում է հետսովետական կապիտալիզմի զարգացման որոշիչ գործոն»,- այս մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականում տպագրված իր հոդվածում գրում է ռուս հեղինակավոր քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու հրավերը:
Վերջերս ընտրված Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը շարունակում է իր խնդրահարույց հրապարակային հայտարարությունները՝ դրանով իսկ հակադրվելով Ստամբուլի հայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը: Մի քանի ամիս առաջ նա քննադատական մեկնաբանություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 289 հազարից:
«Ի դեպ, Հայաստանը ներառվել էր խաղաղասիրության բարելավման առաջընթաց գրանցած հինգ պետությունների ցանկում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, իսկ առաջինում գտնվում էր Ադրբեջանը: Կարծում եմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո շատ կարևոր է վերջին շրջանում այն տեսլականը, որը Դուք ներկայացրել եք Արցախի հարցի լուծման համատեքստում: Այն հարաբերական անդորրը, որը մենք ձեռք ենք բերել սահմանին, այդուհանդերձ, կորոնավիրուսի այս բարդ պայմաններում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչել են բազմաթիվ ռազմատենչ և սպառնալից հայտարարություններ: Ես կցանկանայի Ձեր վերաբերմունքն իմանալ, որովհետև շատ կարևոր են այս արձանագրումները, այդուհանդերձ, մենք ունենք այլ իրավիճակ, հատկապես՝ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների համատեքստում»,- նշեց պատգամավորը:
Ավստրալիան և Նոր Զելանդիան պատրաստվում են բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի հետ` ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սահմանային բարդ իրավիճակը արդարացի ձևով կարգավորելու հարցում: Սահմանային բարդ իրավիճակը վերջին օրերին բավական սրվել է:
Շվեդական «Nordic Monitor» կայքը հայտնել է, որ Թուրքիան Հունաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել: Նշվել է, որ «Չաքա բեյ» ծածկագրով գործողության ծրագիրը թարմացվել և ավարտուն տեսքի է բերվել 2014 հունիսի 13-ին։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «գիտական բեկում» է անվանել բրիտանական RECOVERY կլինիկական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ դեքսամետազոնի ցածր չափաբաժնով ստերոիդային բուժումը նվազեցնում է կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոստիկանության համակարգում բարեփոխման հրամանագիր կստորագրի: «Deutsche Welle»–ն տեղեկացնում է, որ նախագահ Թրամփն այս մասին տեղեկացրել է հունիսի 15-ին Սպիտակ տանը հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ:
Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել` պարզելու այն հանգամանքները, որոնք Դիժոնում Չեչնիայից ներգաղթյալների ներգրավմամբ անկարգություններ են հարուցել: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրությունը փոխանցում է ՌԻԱ-ն:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 142 հազարից:
Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ:
Իրանում կորոնավիրուսի հունիսի 16-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 563-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 192 հազար 439: Մահացածների թիվն ավելացել է 115-ով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական ուղիղ կապը կանցկացվիսահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից հետո:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհում բավականաչափ բնական գազ կա, և պետությունը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում կայացած ոստիկանության գործողությունների ու ռասիզմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի եղել են կրակոցներ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել քաղաքի ոստիկանությունը:
Լիբանանյան հեռուստացույցի հայտագրին հաջորդած գրգռիչ ելույթը կարելի է համարել անմիջական հակազդեցություն: Հետեւաբար` ոչ ծրագրված սադրանք առաջացնելու նախապատրաստված մարտավարական քայլ: