
Ժնևում ավարտվել է Լավրովի և Բլինքենի հանդիպումը

Ժնեւում ավարտվել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
Սկզբում դիվանագետները մի քանի ներածական խոսքեր են ասել, որից հետո բանակցությունները շարունակվել են մամուլի համար փակ ձեւաչափով: Երկու երկրների ներկայացուցիչների շփումը Ժնեւի կենտրոնում գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում տեւել է մեկուկես ժամ: Սա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումն է: Առաջինը կայացել է մայիսին, Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում:
Երկրորդը՝ դեկտեմբերին, Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ-ի նախարարական նիստի շրջանակներում: Լավրովի եւ Բլինքենի բանակցությունների հիմնական հարցը հունվարի 21-ին դարձել է անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկությունները: Ավելի վաղ Բլինքենն արդեն հայտարարել էր, որ հանդիպմանը չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի փաստաթղթերին: Նրա խոսքով՝ հարկավոր է, որ կողմերը քննարկեն ներկա իրադրությունը եւ տեսնեն, թե իրենք հնարավորություն կունենան դիվանագիտություն ու երկխոսություն վարել: