Բաժիններ՝

«Ես շատ եմ անհանգստանում, որ դա կարող է վերածվել չկանխատեսված այն միակ պատերազմի, որն ավելի վատ է, քան կանխամտածվածը»․ Բայդեն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ շատ է անհանգստանում Ուկրաինայում հնարավոր հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի հավանական ներքաշման պատճառով, եւ հույս է հայտնել, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինը գիտակցում է «լայնամասշտաբ միջուկային պատերազմի» մուտալուտ լինելը։

«Ես շատ եմ անհանգստանում, որ դա կարող է վերածվել չկանխատեսված այն միակ պատերազմի, որն ավելի վատ է, քան կանխամտածվածը: Ես անհանգստացած եմ այն պատճառով, որ դա կարող է շատ հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, որը վերաբերում է Ուկրաինայի պատճառով ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հնարավոր բախմանը: Բացի այդ, Բայդենը հույս է հայտնել, որ իր ռուսաստանցի պաշտոնակիցը հասկանում է, որ մոտ է կանգնած «լայնամասշտաբ միջուկային պատերազմին»: «Նա այնքան էլ լավ դիրքում չէ եւ չի կարող գերիշխել աշխարհում»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

Ռուսաստանը քանիցս մերժել է Արեւմուտքի եւ Ուկրաինայի մեղադրանքները «ագրեսիվ գործողությունների» մեջ, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ ոչ ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ-ի ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործում Ռուսաստանի սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար: ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշել են, որ «ռուսական ագրեսիայի» եւ Կիեւին նրանից պաշտպանվելու համար օգնելու վերաբերյալ Արեւմուտքի հայտարարությունները ե՛ւ ծիծաղելի են, ե՛ւ վտանգավոր:

Ընդ որում՝ Կիեւը եւ արեւմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում իբր Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական կողմից «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման առնչությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն իր տարածքի սահմաններում զորքեր է տեղաբաշխում նաեւ իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ ոքի չի սպառնում եւ ոչ ոքի չպետք է անհանգստացնի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս