ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ COVID-19-ի թեստը հոկտեմբերի 31-ին բացասական է եղել: Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան Պիերը դա հայտնել է նոյեմբերի 1-ին՝ Միացյալ Նահանեգների ղեկավարի ինքնաթիռում կայացած ճեպազույցի ժամանակ։
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ. ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում:
ԱՄՆ-ը ճնշման ուժեղացում է ակնկալում այն երկրների վրա, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, բավականաչափ ջանքեր չեն հադես բերել կլիմայի փոխոխման դեմ պայքարի համար: Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը։
Հռոմում կայացած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունեցել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
ԱՄՆ-ի Mount Whitney հրամանատարական նավի ուղարկելը Սեւ ծով կրում է սադրիչ բնույթ եւ ապակայունացնող գործոն է տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է պաշտպանության հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
Առնվազն 29 մարդ է զոհվել կամ վիրավորվել եմենական «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) կողմնակիցների կողմից Մարիբի նահանգում Ալ Ջուբայի շրջանի հրթիռակծման հետեւաքով: Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտնել է երկրի տեղեկատվության, մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մուամար ալ Իրյանին Twitter-ի՝ իր էջում:
«Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետք է անպայման դիտարկենք աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, որովհետև 10 Ալիև լիներ, Ադրբեջանը երբեք չէր համարձակվի պատերազմական գործողություններ սկսել, եթե նա համոզված չլիներ, որ իր թիկունքում կանգնած է Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը ԱՄՆ-ից հետո ունի ամենաուժեղ ռազմական ուժը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ շեշտելով, որ պատերազմական գործողությունների ժամանակ, ինչպես գիտենք, ներքաշված էր շուրջ 2000 ահաբեկիչ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովից հետո ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ասել է, որ Թուրքիան անընդհատ աշխատում է այն հարցի շուրջ, որ այս տարածաշրջանում տեղին կլինի «6-ի հարթակի» ստեղծումը:
Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արտաշես Գեղամյանը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող հանդիպման մասին. ՈՒՂԻՂ։
Լաթաքիայի Ջուրինի շրջանում ականանետային գնդակոծման են ենթարկվել կառավարական ուժերի դիրքերը, որի հետեւանքով զոհվել է մեկ զինվորական:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայացած «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին:
Mount Whitney հրամանատարական նավն ուղեւորվել է Սեւ ծով Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի հետ համատեղ գործողություններ անցկացնելու համար:
Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը ուսումնասիրել է 2015-2019թթ․ ընթացքում Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության ոտնահարման դեպքերը։ Արդյունքները հրապարակվել են «Լռեցնելով քննադատությունը» խորագրով զեկույցում։
2020 թվականին Միացյալ Նահանգներում ավելի քան 8,2 հազար հանցագործություն է արձանագրվել ատելության հողի վրա: Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) այս նորացված տվյալները, որոնք լրացվել են Օհայոյի նահանգից ստացված տեղեկատվությամբ, հոկտեմբերի 25-ին հրապարակել է The Hill թերթը։
«Թուրքիան անուղղակիորեն մասնակցում է տարածաշրջանային բոլոր գործընթացներին»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին։
Քսանյակի (G20) երկրների ղեկավարները ճանաչել են XXI դարի կեսերին գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը: Այս մասին ասված է Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կոմյունիկեում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Սպիտակ տան կայքը՝ ներկայացնելով հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ:
Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն շաբաթ երեկոյան Հռոմում, որտեղ ընթանում է G20 գագաթնաժողովը, բանակցություններ են վարել, գրում է interfax.ru-ն։
Թուրքական «MOTTO և Bulgu» հետազոտական ընկերությունը նոր սոցհարցման արդյունքներ է հրապարակել, որոնք վերաբերում են Թուրքիայում ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ ընտրողների սպասումներին և քաղաքական նախապատվություններին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր ի հայտ գալու մասին, որին զսպել հնարավոր չի լինի:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի տեսանյութը, որը հրապարակվել էր իր որդու՝ Կարլոսի YouTube-ի ալիքով, ընկերության կողմից հեռացվել է:
Նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումից առաջ Ալիևը թվիթերում գրել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ, և վստահություն հայտնել, որ մոտ ապագայում դրանք իրենց պտուղները կտան:
Եվրամիությունը որոշում է ընդունել Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան եւ Պերուն ավելացնել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են այցելել Եվրամիություն ոչ պարտադիր, այդ թվում տուրիստական ուղեւորություններով: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է ԵՄ-ի խորհուրդը։
Հոկտեմբերի 27-ին խորհրդարանում քվեարկության էր դրվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության նախագիծը:
Վիրուսի տարածվածությունն աճում է արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ: Նախորդ շաբաթվա ընթացքում ցուցանիշը եղել է հետևյալը՝ 55 մարդուց 1-ը:
ԱՄՆ Ազգային հետախուզությունը կորոնավիրուսի ծագման երկու հիմնական վարկած է առաջ քաշել՝ բնական ճանապարհով՝ վարակված կենդանու հետ մարդու շփման արդյունքում կամ լաբորատոր վթարի հետևանքով:
Թուրքիայում 18 տնտեսագետի մասնակցությամբ անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ այդ երկրում սպառողական գների ինդեքսի աճը 2021թ․ հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս։ Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հոկտեմբերի վերաբերյալ համապատասխան զեկույցը հրապարակելու է նոեմբերի 3-ին։ Սեպտեմբերին այդ աճը նախորդ ամսվա համեմատ կազմել էր 1․2 տոկոս՝ տարեկան կտրվածքով հասնելով 19․58 տոկոսի։
Կորոնավիրուսը Ռուսաստանում սեպտեմբեր ամսին դարձել է 34.403 մարդու մահվան հիմնական պատճառ: Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: