Այդ համակարգի հիմքում կանգնած է Փաշինյանը և իր քպ-ն՝ հեծանիվով աշխատանքի գնալու ու «ժողովրդի ետևում ոչ մի բան չբանակցելու» մասին խոստումներ տված, բայց իրականում ժողովրդին խաբած իշխանությունը. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Չնայած անձամբ չեմ ճանաչում այս երիտասարդին, սակայն լավ ճանաչում եմ ՔՊ-ի `իշխանական մշակույթը։

Փոխանակ պետության ռազմավարական խնդիրների՝ կրթության, գիտության և երիտասարդների զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելու, իշխանությունը շարունակում է զբաղվել կուսակցական քարոզչությամբ։ Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ երկիրը բաժանվել է ՔՊ-ականների և «մնացածների»։ Ով չի ինտեգրվում իշխող կուսակցության գաղափարախոսությանը կամ բարձրաձայնում է քննադատություն, անմիջապես հայտարարվում է որպես իշխանության թշնամի։

Այս մոտեցումը ոչ թե ժողովրդավարություն է, այլ իշխանության պահպանման համար ձևավորված փակ համակարգ, որտեղ այլ կարծիք պարզապես լինել չի կարող։

Իսկ այդ համակարգի հիմքում կանգնած է Փաշինյանը և իր քպ-ն՝ հեծանիվով աշխատանքի գնալու ու «ժողովրդի ետևում ոչ մի բան չբանակցելու» մասին խոստումներ տված, բայց իրականում ժողովրդին խաբած իշխանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031