Վրաստանում սահմանապահները Թուրքիայի երեք քաղաքացու են ձերբակալել

Վրաստանի պետական ​​սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ ձերբակալվել են Թուրքիայի երեք քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն` հղում կատարելով Վրաստանի սահմանային ոստիկանությանը։ 

Ոստիկանության տվյալներով՝ մեղադրյալները Սարփիի սահմանային հատվածով ուղևորվելիս են եղել Թուրքիա՝ շրջանցելով պաշտոնական անցակետը։ 

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական ​​սահմանը անօրինական կերպով հատելը» հոդվածով։ Վրաստանում այս հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ։

Տեսանյութեր

Լրահոս