Բաժիններ՝

Մեկնարկել է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի ամենամյա անվանական կրթաթոշակների հայտերի ընդունումը

2025-2026 ակադեմիական տարվան ընդառաջ հայտարարվել է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի կողմից տրամադրվող ամենամյա անվանական կրթաթոշակների հայտերի ընդունումը։ Կրթաթոշակը փոխհատուցում է ընտրված դիմորդների ուսման վարձի մինչև 100%-ը։

Ինչպես նախորդ տարի, կրթաթոշակների մրցույթին կարող են մասնակցել՝

  • ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները, և կլինիկական ֆարմակոլոգիայի օրդինատորները՝ ֆարմացիա մասնագիտացմամբ,
  • ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները։

Հայտերը կընդունվեն հիմնադրամի կայքով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Նախորդ 4 տարիների ընթացքում «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում իրականացրել է ավելի քան 41,000,000 ՀՀ դրամի ներդրում:

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս