
Տասնյակ մարդիկ են զոհվել կամ վիրավորվել հուսիների կողմից Մարիբի նահանգի գնդակոծման հետևանքով

Առնվազն 29 մարդ է զոհվել կամ վիրավորվել եմենական «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) կողմնակիցների կողմից Մարիբի նահանգում Ալ Ջուբայի շրջանի հրթիռակծման հետեւաքով: Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտնել է երկրի տեղեկատվության, մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մուամար ալ Իրյանին Twitter-ի՝ իր էջում:
Հուսիները գրոհել են թաղամասերի վրա Ալ Ջուբայի շրջանում՝ Մարիբի նահանգից հարավ, այս անգամ երկու բալիստիկ հրթիռներով (…), որոնք խոցել են (տեղի) մզկիթը եւ «Դար ալ Հադիս» կրոնական կենտրոնը, (…) զոհվել է 29 խաղաղ բնակիչ»,- հայտնել է նախարարը:
Նա հավելել է, որ զոհվածների եւ վիրավորների թվում եղել են կանայք եւ երխաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: