Բաժիններ՝

YouTube-ը հեռացրել է պատվաստանյութերի մասին Բրազիլիայի նախագահի տեսանյութը նրա որդու ալիքից

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի տեսանյութը, որը հրապարակվել էր իր որդու՝ Կարլոսի YouTube-ի ալիքով, ընկերության կողմից հեռացվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օրեր առաջ Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը հեռացրել էին Բոլսոնարուի տեսանյութը, որտեղ նա խոսում էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու ՄԻԱՎ-ի միջև կապի մասին:

YouTube-ի քաղաքականությունը խախտելու հետևանքով նախագահին մեկ շաբաթով արգելվել էր նոր տեսանյութեր հրապարակել:

Քանի որ ընկերությունն արգելում է հրապարակել այն օգտատերերի կոնտենտը, որոնք ցանցում արգելված են, ուստի YouTube-ը հեռացրել է տեսանյութը նաև Բրազիլիայի նախագահի որդու էջից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031