Թուրքական հայտնի հանգստավայրում աղտոտվածության կրիտիկական մակարդակ է գրանցվել

Թուրքական Ալանիա հանգստավայրի մոտակայքում Միջերկրական ծովի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի և սպառնում է ծովային բուսական և կենդանական աշխարհին։ Ջրի հետ շփումը կարող է հանգեցնել փսխման, սրտխառնոցի և ջերմության՝ մանրէների թվի աճի պատճառով,  ասել է Միջերկրածովյան համալսարանի դոցենտ Գուրայ Դողանը։

Տեղացի բնակիչները նշում են, որ անցյալ տարվա համեմատ ջուրն ավելի պղտոր է դարձել, իսկ լողափերում պլաստիկ թափոնների քանակը զգալիորեն աճել է։

Դողանի խոսքով՝ Ալանիայի և Գազիփաշայի տարածքում էկոլոգիական հավասարակշռության խախտումը պայմանավորված է ոչ միայն զբոսաշրջությամբ, այլև ծով մտնող գյուղատնտեսական թափոններով, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ, ինչը հանգեցնում է մանրէների թվի աճի։

«Ծովային էկոհամակարգին սպառնում են նաև լողափերից և նավակներից թափոնները, պլաստիկի չափազանց օգտագործումը», – ընդգծել է նա։

Բնապահպանները առաջարկում են ավելացնել աղբահանության կանոնավոր ծավալը, ստեղծել համատեղ աուդիտի ծրագիր զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների համար, ինչպես նաև բարձրացնել բնակչության շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածությունը՝ աղտոտվածությունը նվազեցնելու կրթական ծրագրերի միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս