
Ադրբեջանի ՊՆ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները փորձագիտական հանդիպում են անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի զորամասերից մեկում տեղի է ունեցել փորձագիտական հանդիպում՝ ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2025 թվականի «Անհատական գործընկերային համագործակցության ծրագրի»։
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները և օտարերկրյա փորձագետները անցկացրել են ճեպազրույցներ և պատասխանել են հետաքրքրող հարցերին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կողմերը նաև վերլուծել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ներկայիս վիճակը՝ «Գործառնական կարողությունների հայեցակարգ» ծրագրի շրջանակներում և մանրամասնորեն փոխանակել են մտքեր հեռանկարային հարցերի շուրջ։