Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը արգելում է իր բնակիչներին օգտվել գրեթե բոլոր սոցիալական ցանցերից:
Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանին ուղղված մեղադրանքները վկայում են այն մասին, որ Բաքուն հող է նախապատրաստում հարձակման համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի հակամարտություն չպետք է լուծվի կռվի դաշտում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի խոսքով` Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության:
Իսրայելում ջրի աղբյուրների մեծ մասում, առաջին հերթին Կիներետ լճում, ջրի մակարդակը 23 տարվա ընթացքում առաջին անգամ գտնվում է «կանաչ գծի» վրա, ինչը խոսում է քաղցրահամ ջրի պաշարների վերականգնման մասին: Այդ մասին հաղորդել է երկրի ջրային պաշարների վարչությունը:
Ավարտվել են Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները, որի համար Խոյ քաղաքի քաղաքապետարանը մոտ 145 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել:
Մինսկում Կոմարովսկու շուկայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ բերման է ենթարկվել:
Միացյալ Թագավորության բնակչության ավելի քան մեկ քառորդը կենթարկվի լոքդաունի կանոններին, այս հանգստյան օրերին ուժի մեջ կմտնեն նոր միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ուկրաինայի Խարկովի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային Ан-26 ինքնաթիռ:
Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում մահացել է COVID-19-ով վարակված 169 քաղաքացի:
Լիբանանի վարչապետ Մուսթաֆա Ադիբը հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորման ջանքերի տապալումից հետո:
Նոր զեկույցի համաձայն, կանանց և երեխաների առողջության բարելավման գործում գրանցված ձեռքբերումների համար սպառնալիք են հակամարտությունները, կլիմայական ճգնաժամերն ու կորոնավիրուսը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հարավային Չինաստանի Շենչժեն մեգապոլիսը (Գուանդունի նահանգ) առաջ է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով աշխարհում երկրորդ տեղը Հոնկոնգից հետո:
Գրինդ տեսակի առնվազն 94 սեւ դելֆին է փրկվել, որոնք նետվել էին ավստրալական Տասմանիա նահանգի արեւմտյան առափնյակի ծանծաղուտ, նրանց բաց են թողել ծով:
Շների հատուկ ջոկատն աշխատանքն է սկսել Հելսինկիի օդանավակայանում. նրանք հոտով որոշելու են կորոնավիրուսային վարակի առկայությունն ուղեւորների մոտ: Այդ մասին հաղորդել է օդանավակայանը ղեկավարող ընկերությունը:
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին երկրում գերազանցում է 10 տոկոսային կետով:
Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։
Ռուսաստանը պատրաստ է Պերուին մի շարք ռազմա-փոխադրական ինքնաթիռներ առաջարկել ուկրաինական Ան-178-ի փոխարեն:
Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը չվճարի, ապա այդ ընկերությունները հնարավոր է կասեցնեն դեղերի վաճառքը Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փարիզի XI օկրուգի Ռիշար Լենուար մետրոյի շրջանում երկաթուղայինների բրիդագը ձերբակալել է Charlie Hebdo-ի հին շենքի մոտ անցորդների վրա դանակով հարձակման երկրորդ կասկածյալին:
Մալիի պաշտպանության նախկին նախարար Բա Նդաուն անցումային ժամանակաշրջանում ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրազեկված է Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքում անցորդների վրա հարձակման վերաբերյալ:
Փարիզում ձերբակալվել է այն մարդը, որը սեպտեմբերի 25-ին դանակով վիրավորել էր չորս հոգու:
Թեհրանը մտադիր թ Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության գծով, այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ են անցկացվում: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել թ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
Հունաստանն արդեն իր սահմանները բացել է Ռուսաստանի քաղաքացիների համար եւ հանդես է եկել երկու երկրների միջեւ թռիչքները վերսկսելու նախաձեռնությամբ. ռուսական կողմն առաջարկել է դա անել հոկտեմբերի 1-ից, երկու երկրների օդագնացության իշխանությունները բանակցություններ են վարում չվերթների վերսկսման պայմանները որոշելու շուրջ:
Վրաստանում եւս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից, այսպիսով երկրում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է Վրաստանի Imedi հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ներողություն խնդրի Թեհրանից իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Վաշինգտոնի դուրս գալու համար եւ Իրանին փոխհատուցի տնտեսական ու քաղաքական կորուստները:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) բողոք է հայտնել Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետին վերջերս Քաշմիրի վիճելի տարածաշրջանի վերահսկողության գծում (դեֆակտո սահմանին) հրադադարի համաձայնագրի խախտման պատճառով:
Նորվեգիայի Հարալդ V թագավորին սեպետեմբերի 25-ի առավոտյան հոսպիտալացրել են: