Էրդողանը հանդիպումներ է ունեցել Մակրոնի և Մերկելի հետ

Հռոմում կայացած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունեցել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լիբիայի և Արևելյան Միջերկրականի խնդիրների շուրջ տարաձայնություններ ունեցող Թուրքիայի և Ֆրանսիայի առաջնորդների փակ հանդիպումը տևել է 50 րոպե։

30 րոպե ընթացած Էրդողան-Մերկել հանդիպմանը թուրքական կողմից ներկա են գտնվել նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանը և այլք, իսկ գերմանական կողմից՝ Օլաֆ Շոլցը, որի հետ Գերմանիայում բանակցություններ են տարվում կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ։

Մինչ այդ Էրդողանը հանդիպել էր նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին։

Ավելի ուշ Էրդողանը մամուլի ասուլիս է տվել՝ ամփոփելով հանդիպումների արդյունքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930