Բաժիններ՝

Սիրիայում մեկ զինվորական է զոհվել գրոհայինների հարձակման հետևանքով

Լաթաքիայի Ջուրինի շրջանում ականանետային գնդակոծման են ենթարկվել կառավարական ուժերի դիրքերը, որի հետեւանքով զոհվել է մեկ զինվորական: Այդ մասին հայտնել է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, դերծովակալ Վադիմ Կուլիտը:

«Լաթաքիայի նահանգում ականանետային գնդակոծման հետեւանքով, որն ահաբեկիչների կողմից Հերբերթ Էլ Արուսի շրջանից իրականացվել է Ջուրին բնակավայրի շրջանում գտնվող կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ, զոհվել է սիրիացի մեկ զինծառայող»,-ասել է Կուլիտը:

Նա նաեւ հայտնել է, որ «Ջեբրաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները ութ գնդակոծությունել են կատարել Իդլիբի ապաէսկալացման գոտում: «Իդլիբի նահանգում՝ չորս գնդակոծություն, Լաթաքիայում նահանգում՝ չորս գնդակոծություն»,-եզրափակել է Կուլիտը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս