Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունն աշխատանքներ է մեկնարկել երկրաշարժի պարագայում առաջացող ճգնաժամային իրավիճակներում ավելի արդյունավետ հաղորդակցման մեթոդներ կիրառելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այս համատեքստում թուրքական կողմը աշխատանքներ է տանում Ճապոնիայում կիրառվող մոդելի ներմուծման ուղղությամբ:

Ըստ այդմ՝ նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը, որը թույլ է տալիս քաղաքացիներին հեռախոսով թողնել հաղորդագրություն՝ առանց գիծը ծանրաբեռնելու։

Նախատեսվում է նաև Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունում» (AFAD) ձևավորել ճգնաժամային կենտրոն՝ որտեղից կիրականացվի տարածքի ուսումնասիրում և գնահատում, ինչպես նաև բազային կայանների և անհրաժեշտ միջոցների տեղաբաշխում։

Այս համակարգի մեկնարկով ճգնաժամային իրավիճակներում բնակիչներին տրամադրվելու է անվճար զանգեր կատարելու, SMS հաղորդագրություններ ուղարկելու և ինտերնետային փաթեթներ ակտիվացնելու հնարավորություն։

Նշենք, որ ապրիլի 23-ին Ստամբուլում գրանցված 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ 52 միլիոն քաղաքացիների միաժամանակյա զանգերը հանգեցրել էին հաղորդակցության շուրջ 10 րոպեանոց ընդհատման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031