
Հռոմում մեկնարկել է Բայդեն-Էրդողան հանդիպումը

Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Վերջին անգամ Թուրքիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները դեմ առ դեմ հանդիպել են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Սպիտակ տան ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների առանցքային թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մշակման ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Բայդենը ծրագրում է Էրդողանին ասել, որ երկու երկրները պետք է ուղիներ գտնեն միմյանց հետ ճգնաժամերից խուսափելու համար, քանի որ դաշինքը վերջերս փորձության է ենթարկվել ԱՄՆ-ը դեսպանին այլևս չճանաչելու սպառնալիքովև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնմամբ:
Երկու ղեկավարները նաև նախատեսում են քննարկել տարածաշրջանային հարցեր, որոնք վերաբերում են Սիրիային և Լիբիային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: