ԱՄՆ-ը հանդես է եկել կլիմայի փոփոխման դեմ պայքարի նպատակով երկրների վրա ճնշումն ուժեղացնելու օգտին
ԱՄՆ-ը ճնշման ուժեղացում է ակնկալում այն երկրների վրա, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, բավականաչափ ջանքեր չեն հադես բերել կլիմայի փոխոխման դեմ պայքարի համար: Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը։
«Մենք կարծում ենք, որ ճնշում կգործադրվի այն երկրների վրա, որոնք առայժմ չեն ակտիվացրել (կլիմայի փոփոխման դեմ հայքարի) ջանքերը: Աշխարհը նրանցից կսպասի, որ նրանք մասնակցեն (այդ պայքարին): Դա հենց այն է, ինչ մենք ակնկալում ենք եւ ինչի հույսն ունենք»,- նշել է նա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ինքինթիռում կայացած ճեպազրույցում, որը մեկնել Է Շոտլանդիայի Գազգո՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի 26-րդ խորհրաժողովին:
Սալիվանի խոսքով՝ ոչ մի երկիր իրավունք չունի խույս տալու գլոբալ տաքացման դեմ պայքարի պարտավորություններ ընդունելուց: Ըստ որում, նրա կարծիքով, տնտեսապես զարգացած երկրները պատմական հանգամանքների բերումով ավելի մեծ չափով են պատասխանատու այս խնդրի լուծման համար զարգացող երկրների համեմատությամբ:
2015 թվականին ՄԱԿ-ի խորհրդաժողովում ընդունվեց Փարիզի կլիմայի համաձայնագիրը, որտեղ հռչակված է ջերմոցային գազերի արտանետումները կճատելու եւ մինչեւ 2100 թվականը մոլորակի վրա գլոբալ տարեկան միջին ջերմաստիճանը մինչինդուստրիալ մակարդակից Ցելսիուսի երկու աստիճանից ավելի թույլ չտալու, ինչպես նաեւ ջերմացումը 1,5 աստճանի սահմաններում պահելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակը: Գլազգոյի խորհրդաժողովում կամփոփվեն հնգամյա ցիկլի արդյունքները, ցիկլ, որն սկսվել է Փարիզի կլիմայական համաձայնությունների ստորագրումից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: