Բաժիններ՝

2020 թվականին ԱՄՆ-ում ավելի քան 8200 հանցագործություն է կատարվել ատելության հողի վրա. The Hill

2020 թվականին Միացյալ Նահանգներում ավելի քան 8,2 հազար հանցագործություն է արձանագրվել ատելության հողի վրա: Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) այս նորացված տվյալները, որոնք լրացվել են Օհայոյի նահանգից ստացված տեղեկատվությամբ, հոկտեմբերի 25-ին հրապարակել է The Hill թերթը։

Հետաքննություննեի դաշնային բյուրոյում պարզաբանել են, որ Օհայոյի ցուցանիշները տեխնիկական պատճառներով հաշվի չէին առնվել համանման վիճակագրությունում, որը ներկայացվել էր օգոստոսին: Հրապարակված տվյալների համաձայն՝ անցյալ տարի ԱՄՆ-ում արձանագրվել է 8 263 քրեական արարք եւ 11 129 իրավազանություն, որոնք կատարվել են ռասայական, էթնիկական, կրոնական, սեռային, գենդերային եւ այլ կարգի ատելության հողի վրա:

Դա համապատասխանաբար 13 տոկոսով եւ 30 տոկոսով գերազանցում է 2019 թվականի համանման ցուցանիշները: Ատելության հողի վրա արձանագրված հանցագործությունների կեսից ավելին (53 տոկոսը) բնութագրվել են որպես ահաբեկում, 28 տոկոսը՝ հարձակումներ եւ 18 տոկոսը՝ հարձակումներ ծանրացուցիչ հանգամանքներով: ՀԴԲ-ի նորացված վիճակագրությոնում այդ նույն կատեգորիային են դասվում, որպես ատելությամբ պատճառաբանված, 22 սպանություն եւ 21 բռնաբարություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս