Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցություններին:
Կրեմլում համոզված են, որ Հայաստանին և Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու՝ տարբեր երկրների կոչերն այս պահին միայն յուղ են լցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակին:
Ֆրանսիան հայտարարել է, որ կոչ է անելու բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միջնորդն է:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին կոչ է արել անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է եւս մեկ մարդ:
«Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմական գործողությունների ուղղությամբ զուսպ չէ, այն ավանդական է, այս փուլում ավելին ակնկալելն անիմաստ է։ Ինչպես կարելի է նկատել, ողջ աշխարհի դիրքորոշումն է նմանատիպ, միայն Ռուսաստանը չէ»,- նման կարծիք հայտնեց 168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում տիրող ռազմական իրավիճակին, ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնմանը, ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառմանը, ինչպես նաև Վարդենիսի թիրախավորմանն Ադրբեջանի կողմից։
Թուրքիան ու Ադրբեջանը մի բան հաշվի չեն առել. մեզ մեր գլխավոր խնդրից շեղել չի ստացվի, մեր պայքարում 100%-ոց նվիրվածություն կա, մենք գիտենք, թե ինչ ենք ուզում և դրան անկասկած հասնելու ենք»։
ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները դաշինքի անդամակցման նախապատրաստման համար:
Թուրք նախկին դիվանագետ Ունալ Չեւիքօզը թուրքական Haberturk-ի եթերում սկանդալային հայտարարություն է արել։ Թուրք նախկին դիվանագետը հայտարարել է, թե Թուրքիան զենքեր եւ ջիհադականների է ուղարկել Ադրբեջան։
ՌԴ Պետդուման սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Ամերիկացի վերլուծաբաններն ու նախկին դիվանագետները քննարկում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումն ու տարածաշրջանային տերությունների ներգրավումը։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Գանատայի Ազատական կուսակցութեան անդամ եւ խորհրդարանի անդամ Ֆայսալ էլ Խուրի ընկերային ցանցերու վրայ յատուկ գրառումով դատապարտեց Հայաստանի դէմ ուղղուած ատրպէյճանական յարձակումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ արցախյան հակամարտության գոտում բախումների վերսկսումից ի վեր` երկու օրվա ընթացքում զոհվել է Ադրբեջանի 10 խաղաղ բնակիչ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի անդամ Ջեյսոն Քրոուն դատապարտում է Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած գործողություններն ու կոչ է անում Թուրքիային չաջակցել Ադրբեջանին:
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցում ասաց, որ թշնամին հարվածներ է հասցրել նաև Վարդենիսի ուղղությամբ տեղակայված դիրքերին։ Այնուհետև տեղեկացրեց, որ հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը։
«Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանական կողմից ոչնչացված զինվորների նոր անուններ:
«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը երևակվում է, որպես ամենաքիչը կոկիկ զսպված»,- այս մասին ռուսական «Կոմմերսանտ»-ում գրած իր հոդվածում նշում է ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ կենտրոնանալով Մոսկվայի արձագանքի վրա։
Ադրբեջանական սոցցանցային տիրույթում տարածված ևս մեկ կորստի լուսանկարներից պարզել ենք, որ նա նույնպես Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության օդաչու էր: Սպանվածը Բիլեսուվար շրջանի բնակիչ Գյոզալով Խալիդն է (Gözəlov Xalid): Այս մասին գրում է Ռազմինֆո–ն։
«Ադրբեջանում ռազմաճակատի առաջին գծում, ինչպես և սպասելի էր, հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են և թուրքական կողմից բերված վարձկաններ: Հիմա նրանք փորձում են վայ-հայրենասիրական ոգին բարձրացնել, սուտ տեղեկություններ տարածել, թե դեպի հաղթանակ են գնում, բայց իրականությունը բոլորովին այլ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ պատահական չէ Ադրբեջանը կողմից սոցցանցերի արգելափակումը, որովհետև երկրում տիրող իրական վիճակը բոլորովին այլ է: Ամեն օր այս պատերազմի շարունակությունը բերում է նոր ավերածություններ ու մարդկային զոհեր, և, անշուշտ, բնակչության դժգոհությունն այս հարցում աճում է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության սրումը:
Թուրքական մամուլը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մեջ Թուրքիայի ուղղակի ներգրավմածության հերթական փաստն է բերում:
Ադրբեջանը ռազմական դրության ընթացքում հետաձգել է բոլոր միջազգային ավիաչվերթերը. Հետաձգվել են Բաքվից Լոնդոն, Բեռլին, Դուբայ, Մոսկվա, Մինսկ և այլ քաղաքներ մոտակա թռիչքները: Դադարեցվել է նաև «Ադրբեջանական ավիաուղիների» սեպտեմբերի 30-ի Բաքու-Նախիջևան-Բաքու ավիահաղորդակցությունը։ Տեղեկությունն այսօր հաղորդել են այդ երկրի լրատվամիջոցները:
Սեպտեմբերի 27-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով սկսած ռազմական ագրեսիայի վերաբերյալ, նշելով, որ պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում ապաէսկալացմանը և խաղաղության հաստատմանը:
168.am-ն այդ օրերին առիթ էր ունեցել հանդիպելու հանդիպելու Իրաքյան պատվիրակության անդամների հետ:
Պայմանները, որոնք ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջադրում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումն է ՌՀՍ-3) երկարաձգման բանակցություններում երկուստեք շահավետ են, եւ եզրափակիչ որոշումն այժմ կախված է Մոսկվայի գործողություններից:
Կանադան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարություն են հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ: