ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախօրեին է վերադարձել Վարդենիսից և վստահ կարող է ասել, որ այնտեղ որևէ անհանգստացնող բան չկա։
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչպես ես արդեն հայաստանյան ԶԼՄ-ների համար տված հարցազրույցներում հոկտեմբերի 3-ին և 4-ին ասել էի, պետք է Ադրբեջանի 2-րդ և վերջին հարձակմանը սպասել մոտավորապես հոկտեմբերի 6-ի երեկոյան: Միայն մի բանում էի սխալվել. Հարձակումն այնքան էլ երեկոյան չսկսվեց, այլ 2 ժամ առաջ՝ 15:00-ին Երևանի ժամանակով: Կարդում եմ ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանի էջում, որ թեժ մարտեր են ընթանում Ղարաբաղի հարավում:
Ադրբեջանի Զինված ուժերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանի մի քանի հրթիռ պայթել է Ստեփանակերտի Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի կողքին: Այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարության «Տելեգրամ»-ի ալիքը:
Միացյալ Նահանգները համակողմանիորեն պաշտպանում է համավարակի պատճառով հետաձգված Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի անցկացումը Տոկիոյում 2021 թվականին:
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակն աճել է 4 151-ով:
Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարություն են տարած` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
168 TV ԼՐԱՀՈՍ
Աֆղանստանի կառավարական պատվիրակությունը եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Դոհայում համաձայնեցրել են բանակցությունները վարելու կանոնները հաշտության գործընթացի առաջշարժման համար:
Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։
Թուրքիան մոտ 1500 սիրիացի վարձկանն է ուղարկել Ադրբեջան` Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցելու համար, հաղորդում է Foreign Policy-ն:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծությունը համաչափ պատասխան է ստանալու:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է՝ մեր տղերքը լեռների արծիվներ են։ Սողունը արծիվ չի կարող հաղթել»։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ պաշտպանության բանակի հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը:
«Թեև Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հանդիպումը փակ է եղել, բայց թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադարձ եղել է, և Էրդողանը փորձել է կորզել ՆԱՏՕ-ի աջակցությունը: Էրդողանը շեշտը դրել է նրա վրա, որ ՆԱՏՕ-ն միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականությունը, օրինակ՝ Ուկրաինայի հարցում, Վրաստանի հարցում, ինչո՞ւ Ադրբեջանի հարցում ՆԱՏՕ-ն նույնպես այդքան հետևողական չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Ստոլտենբերգի այն կոշտ հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, և կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները:
Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փակ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՄ դեսպանի հետ քննարկել են արցախաադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի սկսած լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց:
Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարտակոչ ուղղեց ՀՀ այն քաղաքացիներին, որոնք զորակոչվել են մեկ տարի առաջ և զորակոչի ենթակա չեն: Նա հայտնեց, որ նոր է պարզել և տեղյակ չէր, որ օրենքն այնպես է գրված, որ զորացրվելուց հետո մինչև 1 տարի այդ քաղաքացիները զորահավաքի ենթակա չեն լինում: Փաշինյանը նշեց, որ վերջիններս տնից սաղավարտ, բուշլատ վերցնեն ու մեկնեն ճակատ՝ երկիրը պաշտպանելու:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ է անում համտեղ հակազդելու դրան:
Հաջորդ հարցին՝ Եվրամիությունը չի՞ պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նրա կողմից թույլ տրված ագրեսիան զսպի, Անդրեա Վիկտորինը պատասխանեց, որ սա մի որոշում է, որը պետք է 27 պետություն միասին կայացնեն։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր գրոհայիններ Մերձավոր Արևելքից տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է ԱՀԾ կայքում։
Ցանկացած երկրի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը դաշնակիցներ որոնելն է և նրանց հետ արժանապատիվ, վստահելի, հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված փոխհարաբերություններ և համագործակցություն կառուցելը։
Հարյուրավոր ավստրալահայեր հավաքվել են Կանբերայում ՝ կառավարությանը կոչ անելով բարձրաձայնել բուն հայկական տարածքի վրա հարձակումների մասին՝ նշեով, որ դա մեծ ռազմական հանցագործություն է:
Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թեև գտնվում է անազատության մեջ, սակայն տեղյակ է բոլոր գործընթացներից;
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Մարշալ Բիլինգսլին առաջընթացի են հասել Հելսինկիում հոկտեմբերի 5-ին անցկացված ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում:
Հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական արագ արձագանքման ուժերի (ՀԱՊԿ) և ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների վարժանքները հետաձգվել են: