Ինդոնեզիան թույլատրել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները եռամյա արգելքից հետո
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը չեղարկել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքի արգելքը, որը երեք տարի առաջ սահմանվել էր Lion Air ավիաընկերության օդային հանրանավի աղետի ենթարկվելուց հետո: Այդ մասին հաղորդել է BBC-ն:
Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները փետրվարին վերսկսելու մասին եթովպական Ethiopian Airlines-ը հաղորդել է դեկտեմերի 27-ին: Lion Air-ի Boeing-ն ընկել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին վերթիռից անմիջապես հետո, իսկ 2019 թվականի մարտի 11-ին աղետի է ենթարկվել Ethiopian Airlines-ի նույնպիսի օդային հանրանավը: Երկու աղետների զոհ է դարձել 336 մարդ:
Դրանցից հետո 737 MAX ինքնաթիռների թռիչքներն ամբողջ աշխարհում դադարեցվել են, մինչեւ որ Boeing-ը փոփոխություններ չմտցրեց MCAS-ի համակարգում եւ չապացուցեց դրա կարգավորիչների հուսալիությունը:
Garuda ինդոնեզական խոշորագույն ավիափոխադրողը հաղորդել է, որ չի պլանավորում 737 MAX-ը վերադարձնել իր օդանավերի հավաքակազմ, քանի որ ընկերությունը գտնվում է վերակազմման գործընթացում: Garuda-ն թռիչքների արգելքից առաջ ուներ այդ մոդելի միայն մեկ ինքնաթիռ, այնուհետեւ փոխադրողը որոշեց կրճատել ընդհանուր ավիապարկը՝ 142 ինքնաթիռներից հասցնելով 66-ի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: