Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձերբակալել են տղամարդուն, որը ցանկացել է սպանել Բայդենին և Օբամային

Միացյալ Նահանգների իշխանությունները Այովայի նահանգում ձերբակալել են զինված տղամարդու, որը մտադրվել է սպանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին եւ այս երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամային, ինչպես նաեւ Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը:

Իշխանությունների տվյալներով,Կալիֆոռնիայում սուպերմարկետի 25-ամյա աշխատող Կաուչուա Բրիյոն Սյունը ձերբակալվել է անցյալ շաբաթ եւ այժմ գտնվում է բանտում: Իրավապահները տղամարդու ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են AR-15 հրացան, զինամթերք, լիցքավորված պահեստատուփ, զրահաբաճկոն եւ դեղարկղիկներ: Հայտնի է, որ Սյուն իր տնից դուրս է եկել դեկտեմբերի 18-ին, իշխանությունների խոսքով, «ուղիղ Սպիտակ տուն ուղեւորվելու մտադրությամբ… իշխանության գլուխ գտնվող մարդկանց սպանելու համար»:

Այդ մարդը հետաքննիչներին հայտարարել է, որ կազմել է «չար մարդկանց «սեփական ցուցակը», որոնց նա մտադրվել է սպանել:

Ցուցակում, բացի Բայդենից, Օբամայից եւ Ցուկերբերգից, նաեւ նշվում է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի ազգանունը, հաղորդում է հեռուստաալիքը: Ներկայացված բողոքի համաձայն, Սյուն օգտագործել է հեռախոսի քարտի հավելվածը եւ իր նշանակետ է ընտրել հենց Սպիտակ տունը: Տղամարդը հետաքննիչներին ցույց է տվել Սպիտակ տան տարածքի պատկերը, «ներառյալ ենթադրյալ «թույլ վայրը», որը նա հայտնաբերել է հարձակմանը նախապատրաստվելու ժամանակ»:

«Նա հավելել է, որ կալանքից ազատվելու դեպքում ինքն անհապաղ կշարունակի դեպի Սպիտակ տուն ուղին…եւ հնարավոր ամեն բան կանի, որպեսզի կատարի պլանը: Սյուն հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Կալիֆոռնիա… քանի որ պլանավորում է մեռնել՝ պայքարելով Սպիտակ տան չար դեւերի դեմ»,-ասվում է դատական փաստաթղթում, որը մեջբերում է հեռուստաալիքը: Իշխանությունները տղամարդուն մեղադրել են այն բանում, որ նա սպառնացել է ԱՄՆ-ի նախկին նախագահին, նշում է NBC-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս