Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի տվյալներով Լեռնային Ղարաբաղի համակարտությունում ներգրավվել են տարբեր երկրներից ահաբեկիչներ:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 435 անդամ, Կոնգրեսի սենատի 35 օրենսդիր, ինչպես նաև 13 նահանգապետ ընտրելու են նախագահին և փոխնախագահին:
Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է:
168.am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց, թե այս համատեքստում ի՞նչ կոնկրետ տնտեսական հետևանքների է բախվում Թուրքիան, ի՞նչ նոր հետևանքներ կարող են ակնկալվել, և արդյո՞ք Թուրքիայի տնտեսական վիճակը կանդրադառնա տարածաշրջանային ներկա զարգացումների վրա:
Թուրքիան տարհանել է իր զինվորական անձնակազմը և տեխնիկան Սիրիայի հյուսիս-արևմուտքում` Իդլիբի դեէսկալացիայի գոտում գտնվող խոշորագույն ռազմակայանից:
Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ շարունակվող պատերազմին:
Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը մոտենում է 2000-ի: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան PБK հեռուստաընկերությանը:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու մեխանիզմների հատուկ կարգավորումները համաձայնեցնել դեռ չի ստացվել, աշխատանքները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտորեն հայտարարել է, թե հարևան երկրների տարածքները, որտեղ թուրք զինվորականները և նրանց դաշնակիցները` զինյալ գրոհայինները, իրականացրել և իրականացնում են ռազմական գործողություններ, պետք է համարել թուրքական տարածքներ։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին` նշելով, որ բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը:
Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Թուրքիայի հետ և օգտագործել տարածաշրջանում իր ողջ ազդեցությունը ԼՂ հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հակամարտող կողմերի հետ աշխատանքներ իրականացնելը, սակայն նշում է, որ ԼՂ խնդրի կարգավորման համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է:
«Հատկապես «Արաբական գարնան» գործընթացներից հետո միաժամանակ մի քանի հիմնախնդիրներում այս երկու մրցակից դերակատարները, որոնք մուսուլմանական աշխարհում առաջնորդելու մրցակցության մեջ են, հստակ շահերի բախում ունեցան․ օրինակ՝ Եգիպտոսում, երբ Սաուդյան Արաբիան աջակցում էր գործող իշխանությանը, իսկ Թուրքիան և, նրա հետ միասին, Կատարն աջակցում էին Մուհամադ Մուսրիի գլխավորած «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմից գլխավորած կառավարությանը։ Այս նույն մրցակցությունը դրսևորվեց սիրիական հակամարտության ընթացքում։
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում:
Ադրբեջանի պետական ջրօգտագործման ընկերության ղեկավար Ահմադ Ահմեդզադեի որդին՝ Ջումա Ահմեդզադեն բնակվում է Լոնդոնի կենտրոնում գտնվող շքեղ բնակարաններից մեկում, սակայն բնակարանը գնել է ոչ թե ինքը, այլ օֆշորում գրանցված Vremax ընկերությունը: Այս մասին իր հետաքննական հոդվածում հայտնել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնը (OCCRP):
Վերջին մի քանի օրերին թուրքական մամուլում նկատելի է դառնում քրդական թեմատիկայի վերաբերյալ հրապարակումների ավելացումը։ Թուրք-քրդական հակամարտության ասպարեզները տեղափոխովում են ոչ միայն Իրաք ու Սիրիա, այլ նաև եվրոպական երկրների մայրաքաղաքներ։
Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7095 կորուստ:
Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի զարգացումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խոսակցությունն այժմ այս մասին է ընթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտարարել է, որ Մոսկվան եւ Վիեննան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի գործում՝ Ավստրիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո:
Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Այս մասին տեղեկացանում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
Եթե Արցախը պարտություն կրի, պարտություն կկրի նաև Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան ևս կպարտվի: Այս մասին «Nation News»-ին տված հարցազրույցում ասել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը, հայտնում է Infoteka24-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները: Ինչպես հայտնում է Ahval-ը, այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին երկու անգամ այցելել է Խոդաֆարինի շրջան և Արաքս գետի առափնյա հատվածներ և արձանագրել, որ Իրանի սահմաններին մինչև օրս որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին Հեյդարին ասել է իրանական «Irna» գործակալությանը տված հարցազրույցում:
Թուրքիայի Աղրըի քաղաքապետ Սավջը Սայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ Աղրըի քաղաքապետարանը պատրաստվում է Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմը լուսավորել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Թուրք լրագրող Քյուրշադ Զորլուն Բաքու կատարած այցի մասին հոդվածում բացահայտել է Ադրբեջանի և Թուրքիայի պանթուրքիստական նպատակներն ու ծրագրերը: Նա հոդվածը հրապարակվել է Հաբերթուրքում:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք»: