Բաժիններ՝

Աֆրիկայում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ից մահացությունն ավելացել է 72 տոկոսով

Աֆրիկայում կորոնավիրուսով ախտահարման հետեւանքներից մահացությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելացել է 72 տոկոսով: Այդ մասին  ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:

Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով ախտահարման հետեւանքներից մահերի քանակությունը նախորդ շաբաթվա տվյալների համեմատությամբ նվազել է 4 տոկոսով: Այդ ցուցանիշը, այնուամենայնիվ, աճել է Հարավարեւելյան Ասիայում (9 տոկոսով) եւ ամերիկյան մայրցամաքում (7 տոկոսով):

Աշխարհի մնացած մասերում մահերի քանակը COVID-19-ով ախտահարման հետեւանքներից նվազել է: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ով պայմանավորված մոտավորապես 44,6 հազար մահ:

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 20-ից մինչեւ 26-ն ընկած շաբաթվա ընթացքում բժիշկները գրանցել են աշխարհում կորոնավիրուսով ախտահարման շուրջ 5 միլիոն նոր դեպք: Հիվանդացությունն ամենից շատ ավելացել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (39 տոկոսով): Նաեւ 7 տոկոսով ավելացել է վարակման նոր դեպքերի թիվն Աֆրիկայում:

Մյուս տարածաշրջաններում հիվանդացությունը մեկ շաբաթում անկում է արձանագրել կամ գործնականում չի փոխվել:

COVID-19-ի ընդհանուր համաշխարհային հիվանդացությունը շաբաթվա ընթացքում 11 տոկոսով աճել է նախորդ շաբաթվա համեմատությամբ: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 282,8 միլիոն դեպք եւ ավելի քան 5,4 միլիոն մահ՝ հիվանդության հետեւանքներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031