Ռուս-չինական երկկողմ գործարար համագործակցությունը կայունորեն զարգանում է. ՉԺՀ-ի ԱԳՆ
Ռուս-չինական երկկողմ գործարար համագործակցությունը կայունորեն զարգանում է: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ հանդես գալով դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
«Չինական ընկերություններն ակտիվորեն շփումներ են հաստատում ռուսաստանցի գործընկերների հետ: Երկու երկրների միջեւ գործարար համագործակցությունը կայունորեն զարգանում է»,-ասել է Չժաո Լիցզյանը:
Նա նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 11 ամսում Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 130 միլիարդ դոլարը: Ռուսաստանը եւ Չինաստանը խոշորագույն հարեւաններ են, «որոնք ունեն համագործակցության ամրապինդ հիմք եւ լայն հեռանկարներ»,-ընդգծել է Չժաո Լիցզյանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սն Ծինպինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ապրանքաշրջանառությունը հունվար-նոյեմբեր ժամանակաշրջանում ավելացել է 31 տոկոսով եւ գերազանցել մինչհամավարակային մակարդակը, ոչ հեռավոր ապագայում երկրները կհաղթահարեն 200 միլիարդ դոլարի սահմանագիծը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: