Ճապոնիայի սուզանավերի վրա կտեղադրվեն մինչև 1000 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռներ
Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է այս տասնամյակի երկրորդ կեսին երկրի սուզանավերի վրա տեղադրել մինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ թեւավոր հրթիռներ: Այդ մասին եկտեմբերի 30-ին հաղորդել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուներ: Սպասվում է, որ թռիչքի՝ մինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռերը կկարողանան խոցել վերերկյա թիրախները ստորջրյա դրությունից արձակելիս:
Դրա շնորհիվ Ճապոնիայի հակառակորդների համար ավելի բարդ կլինի կանխատեսել, թե հատկապես որտեղից կկատարվի արձակումը, ինչը կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը: Այդ հրթիռների մշակման համար Ճապոնիայի 2022 ֆինանսական տարվա (սկսվում է 2022 թվականի ապրիլից) բյուջեի նախագծում հատկացվել է շուրջ 39,3 միլիարդ իեն (մոտավորապես 340 միլիոն դոլար):
Yomiuri-ի տվյալներով՝ սուզանավերի հագեցումը հրթիռներով Ճապոնիայի իշխանությունների կողմից դիտարկվում էորպես պաշտպանական միջոց հակառակորդի ռազմակայաններին կանխիչ հարվածների կիրառման՝ քննարկվող հայեցակարգի շրջանակներում: Ներկայումս Ճապոնիան չունի նման հրթիռներ եւ սոսկ արդիականացնում է իր երկու ուղղաթիռակիրները՝ դրանք թեթեւ ավիակիրներ վերածելու նպատակով: Երկրի սպառազինությունում կա 21 սուզանավ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: