
ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանի հումանիտար օգնության համար

Միացյալ Նահանգները լրացուցիչ ավելի քան 308 միլիոն դոլար եւ կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութեր կտրամադրի՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը: Հունվարի 11-ին այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է նրա կայքում:
«Միացյալ Նահանգները հայտարարում է ավելի քան 308 միլիոն դոլար գումարի նոր նվիրատվության մասին՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը»,- ասված է հայտարարության մեջ: «Ի լրումն Միացյալ Նահանգներն Աֆղանստանի բնակչությանն են տրամադրում COVID-19-ի դեմ 1 միլիոն լրացուցիչ դեղաչափ COVAX (մեխանիզմի) միջոցով, ընդհանուր թիվն (այդպիսով) կկազմի 4,3 միլիոն դեղաչափ»,- նշված է մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: