
Ֆիլիպիններում 6 մարդ է մահացել բանտում ծագած խռովության հետևանքով

Ֆիլիպինների մայրաքաղաքային տարածաշրջանի բանտում առնվազն վեց կալանավոր է զոհվել եւ 33-ը տուժել ընդհարումների հետեւանքով: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել է ֆիլիպինյան Rappler հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի նեքին գործերի նախարարությանը կից Բանտերի վարչության եւ պենոլոգիայի բյուրիոյի ներկայացուցիչ Խավիեր Սոլդային։
Նրա խոսքով՝ խռովությունն սկսվել է երկու կալանավորների միջեւ ծագած խոսքակռվից հետո: «Բանտը մնում է բարձր պատրաստականության վիճակում»,- հայտարարել է Սոլդան: Նրա խոսքով՝ պատժական հիմնարկի պետը միջադեպից հետո հեռացվել է: Agence France-Presse-ի տվյալներով՝ հիշյալ բանտում այս պահին կա 1 900 դատապարտյալ, մինչդեռ այն 200-ից պակաս մարդ է տեղավորում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: