ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը քննարկում է դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը՝ կապված Արիզոնայի եւ Նեւադայի նահանգներում ձայները հաշվելու հետ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:
«Այս պահին Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, չնայած անընդհատ լսվում է հրետանու աշխատանքը, աշխատում է նաև հայկական կողմի հրետանին, որը բավականին արդյունավետ է գործել այսօր առավոտյան և կեսգիշերից սկսած։ Աշխատանքներ են տարվել մի շարք հրոսակախմբերի ոչնչացման ուղղությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանը, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ։
Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենին մնում է հաղթանակ տանել Նեւադայի նահանգում՝ քվեատուների կոլեգիայի անդամների 6 ձայնով, որպեսզի շահի ընտրություններում: Այս կանխատեսումն արել է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի վերջին տվյալների համաձայն, Բայդենը անհրաժեշտ 270-ից հավաքում է քվեատուների կոլեգիայի անդամների 264 ձայն:
Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավի աշխատանքների վերսկսման մասին։ Աշխատանքները կընթանան մինչև փետրվարի 16-ը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կանադայի Լավալ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբ:
Արդեն երկրորդ օրն է հաշվարկվում և վերահաշվարկվում են ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում: Թրամփը արդեն բողոքարկում է արդյունքները: Նա կասկածելի է համարում, որ հաշվարկների վերջին րոպեներին տարբեր նահանգներում, որտեղ նա առաջատար էր, դեմոկրատները լրացուցիչ ձայներ են ստացել և առաջ անցել:
«Իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել «անխուսափելի» պատերազմը․․․ Հ1-ով սկսել են քննարկել՝ «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» հարցը… Բաքուն 1994 թ-ի մայիսի 13-ից, զինադադարի հաստատումից մեկ օր անց, սկսել է պատրաստվել հաջորդ պատերազմին… Հատկապես նավթային «Դարի պայմանագրի» կնքումից հետո Հեյդար և Իլհամ Ալիևներն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը մշտապես«ստարտի» են եղել և նայել են հարմար պահի, թե երբ կարելի է պատերազմ սանձազերծել Արցախի դեմ…»։
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլից տեղեկացա, որ Միասնական տեղեկատվական կենտրոնում նշանակված է քննարկում «Հնարավոր էր արդյո՞ք խուսափել պատերազմից» թեմայով: Չգիտեմ, թե դա ինչ կենտրոն է, բայց եթե թույլատրվել է քննարկում անել, ուրեմն պետական, կամ իշխանություններին կից ինչ-որ մարմին է։ Քանի որ այն քաղաքացիներին, որոնք կից չեն իշխանություններին, թույլատրված չէ նման քննարկումների մասնակցել, օգտվեմ առիթից, եւ գոնե հարցեր բարձրացնեմ, որոնք միգուցե արծարծվեն այդ քննարկման ժամանակ։
Երբ գրվում են այս տողերը, շարունակվում է Արցախի Հանրապետության ազատասեր ժողովրդի հերոսական պայքարն իր հայրերի ու պապերի հողի վրա ապրելու իրավունքի համար, ժողովուրդ, որը լի է Լեռնային Ղարաբաղում ահա արդեն երկու հազարամյակ պահպանվող իր սրբությունները պաշտպանելու վճռականությամբ։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Իրավապահ մարմինները Փարիզից հարավ-արեւելք գտնվող Ատիս-Մոն կոմունայում տղամարդու են ձերբակալել այն բանից հետո, երբ նա ուսուցիչների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել: Այդ մասին հաղորդել է Parisien թերթը:
Գերմանական Adidas ընկերությունը նամակ է ուղարկել ադրբեջանական «Քարաբախ» ակումբին ՝ միակողմանի համագործակցության դադարեցման վերաբերյալ:
Պուերտո Ռիկո կղզու բնակիչների կեսից ավելին հերթական անգամ քվեարկել է այն բանի օգտին, որպեսզի այն ստանա ԱՄՆ-ի 51-րդ նահանգի կարգավիճակ: Այդ մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը:
Հունական Սամոս կղզին 18-25 սանտիմետրով բարձրացել է հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո: Այդ մասին հաղորդել է Աթենքի ԱՄՆԱ նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով Աթենքի ազգային համալսարանի երկրաբանության եւ գեոբնապահպանության ամբիոնի մի խումբ հետազոտողների հայտարարությունը:
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի օրենսդիր մարմնի նոր խոսնակ են ընտրել «Հանրապետություն – Ատա-Ժուրտ» խմբակցության ներկայացուցիչ Տալանտ Մամիտովին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Գնահատական տալու անհրաժեշտությունը․․․ 2014 թվականից սկսած՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, մեկնարկել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» /Armenian-Turkey normalization process/ ծրագիրը, որն իրականացրել է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։
Նավթի գներն իջնում են, ու դա լինելու է հերթական հարվածն Ադրբեջանի տնտեսությանը։ Տնտեսություն, որը նստած է էներգակիրների վրա։ Ու այդ պոտենցիալն այսօր օգտագործվում է Ղարաբաղի և հայ ժողովրդի դեմ կրկին ագրեսիա իրականացնելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:
Թուրքիայում քննարկել են ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության հարցը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում հետեւել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց հետ վարվելակերպի միջազգային նորմերին:
ԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել Միչիգան նահանգում ձայների հաշվարկը կանգնեցնելու հարցով:
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21:51-ին Իմիշլիի տարածքում՝ «Սաաթլի» կայանից 17 կմ հյուսիս-արեւմուտք:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը:
Շուրջ 1 ամիս առաջ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ էր ուղղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին՝ իսրայելական զենքի վաճառքը:
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերել են COVID-19-ի 19․768 դեպք. սա նոր ռեկորդ է: Այդ մասին րագրողներին հաղորդել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Բերձոր-Շուշի ճանապարհը շարունակում է փակ մնալ անվտանգության նկատառումներով:
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները նոյեմբերի 4-ին հրթիռային զինատեսակներով հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության Հաքքարի նահանգի Դերեջիք գավառի վրա:
Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանի տարբեր դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղություններով, այդ թվում` Արցախի հյուսիսային անտառապատ տարածքներում, փորձել են հարձակումներ իրականացնել:
Թուրքական Baykar ընկերությունը հայտարարում է նոր տիպի Bayraktar ԱԹՍ-ի (Bayraktar Akıncı) հաջող փորձարկումների մասին։