Քաբուլում մի խումբ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել թալիբների քաղաքականության դեմ

Մի խումբ աֆղան կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Քաբուլում: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել է Aamaj News գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ հավաքվածները հանդես են եկել կանանց նկատմամբ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման վարած քաղաքականության դեմ:

Ակցիայի մասնակիցները տարել են «թալիբների բռնակալությանը վերջ տալու» կոչերով պլակատներ: Թալիբնեն իշխանության գլուխ անցնելուց հետո սկսել են, իրենց խոսքով, զանազան ժամանակավոր սահմանափակումներ մտցնել կանանց եւ աղջիկների նկատմամբ՝ դա բացատրելով պետության մեջ «իսլամին համապատասխանող միջավայր» ստեղծելու անհրաժեշտությամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31