Բաժիններ՝

2022 թվականին ռուսաստանցիների 75 տոկոսը կընտրի ներքին զբոսաշրջությունը. հարցում

Ռուսաստանցիների գրեթե երեք քառորդը պլանավորում է 2022 թվականին ճանապարհորդել իր երկրում, մյուս առավել գրավիչ ուղղություններն են դարձել Թուրքիան, Եգիպտոսը, Իտալիան, Հունաստանը եւ Իսպանիան. դրա հետ մեկտեղ «այնտեղ եւ հակառակ ուղղությամբ» տոմսի համար մեկ ճանապարհորդը պատրաստ է ծախսել 15 հազարից մինչեւ 55 հազար ռուբլի:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են տոմսերի գնման Ozon Travel ծառայության մամուլի կենտրոնում: Մասնագետները պարզել են, որ «ռուսաստանցիների 82 տոկոսը պլանավորում է ճանապարհորդել գալիք տարում, ընդ որում՝ «73 տոկոսը պլանավորում Է ճանապարհորդել Ռուսաստանի ներսում»:

Իսկ արտասահմանյան երկրների թոփ-5-ում, ուր որոշել են զբոսաշրջիկներն այցելել գալիք տարում, տեղ են գտել Թուրքիան՝ 32 տոկոս, Եգիպտոսը՝ 19 տոկոս, Իտալիան՝ 10 տոկոս, Հունաստանն ու Իսպանիան՝ 9-ական տոկոս:

Ուսումնասիրության համաձայն, մեծ մասը (Հարցման մասնակիցների 88 տոկոսը) պատրաստվում է հանգստի մեկնել, 41 տոկոսը ցանկանում է տեսնվել բարեւամների ու ազգականների հետ, 14 տոկոսը պլանավորում է աշխատանքային ուղեւորություն կատարել, իսկ 4 տոկոսը մեկնում են սովորելու:

«Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են պատրաստվում Թուրքիա մեկնել այն դեպքում, երբ կանանցից ավելի հաճախ տղամարդիկ ընտրում են Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Չինաստանը»,- ճշտել են ընկերությունում:

«Երկրի ներսում «այնտեղ եւ հակառակ ուղղությամբ» տոմսի համար մեկ ճանապարհորդը պատրաստ է ծախսել 15 հազարից մինչեւ 40 հազար ռուբլի: Արտասահման տոմսի համար մեկ զբոսաշրջիկը պատրաստ է ծախսել միջին հաշվով 55 հազար ռուբլի»,-պարզաբանել են ծառայությունում: Հետազոտության հեղինակները պարզել են, որ եթե տոմսը դառնա անվճար, ապա մեծ մասը կցանկանար մեկնել Իտալիա՝ 6 տոկոսը, 5-ական տոկոսը՝ Թուրքիա եւ Մալդիվներ: Հարցման մասնակիցների գրեթե կեսը կցանկանար երազանքի ճամփորդության ուղեւորվել ամռանը՝ 44 տոկոսը, միայն 21 տոկոսը՝ գարնանը, 14 տոկոսը՝ աշնանը, 11 տոկոսը՝ ձմռանը, ընդ որում՝ հարցվածների 9 տոկոսի համար տարվա ժամանակը նշանակություն չունի:

«Պարզ է դարձել, որ զբոսաշրջիկներից շատերը՝ 67 տոկոսը, երազում են մեկնել այնտեղ, որտեղ ավելի վաղ չեն եղել, մասնակիցների 14 տոկոսը մեկ անգամ է այցելել իրենց ընտրած վայրը, 10 տոկոսն այնտեղ եղել է երկու անգամ, իսկ 9 տոկոսը ցանկանում է վերադառնալ այն երկիր, որտեղ եղել է ավելի քան երեք անգամ»,-եզրափակել են ընկերությունում: Հետազոտության ընթացքում, որն անցկացրել են 2021 թվականի վերջին, հարցմանը մասնակցել Է 700 ռուսաստանցի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս