Վրաստանում ողջ գիշեր 7 ցնցում է գրանցվել
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս 6 ցնցում է գրանցվել։ Այս մասին, ըստ Sputnik Georgia-ի, հայտնել է Վրաստանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ջավախքի շրջանի Դմանիսի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա։
Հաջորդ ցնցումը եղել է ժամը 22:28-ին, նույն տեղում՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ, որից հետո ցնցումների ուժգնությունը սկսել է նվազել՝ ժամը 00:14-ին հասնելով 3,1 մագնիտուդի։
Վերջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:35-ին՝ 3,5 մագնիտուդ ուժգնությամբ։