Բաժիններ՝

Ցուցարարներն ազատել են Կանադայի և ԱՄՆ-ի միջև գցած կամուրջը

Ցուցարարները, որոնք դաշնային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում էին վերացնել քովիդ-սահմանափակումները, հեռացել են Ամբասադոր կամրջից, որը միացնում է Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) եւ ԱՄՆ-ի Դետրոյտը (Միչիգանի նահանգ): Պետական սահմանի հատման կետը բաց է, փետրվարի 14-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

Փետրվարի 11-ին Օնտարիոյի նահանգի Բարձրագույն դատարանն արձակել է հրաման հեռավար վարորդների կողմից Ամբասադոր կամուրջն ազատելու մասին: Փետրվարի 12-ին կմարջի մոտ են ժամանել ոստիկանության ուժեղացված կարգախմբեր, որոնք սկսել են աստիճանաբար դուրս մղել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիներին: 12 մարդ ձերբակալվել է, մնացածները ցրվել են:

Բողոքի ակցիան սկսվել է հունվարի 29-ին Օտտավայում երկրի խորհրդարանի շենքի առաջ:

Անցած հանգստյան օրերին համանման ակցիաներ են տեղի ունեցել Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում եւ Վանկուվերում: Հունվարի վերջից կանադա-ամերիկյան սահմանը հսկիչ կետեից մեկում շրջափակված է Ալբերտայի նահանգի եւ Մոնտանայի նահանգի միջեւ: Փետրվարի 7-ին բեռնատարների վարորդները փակել են երթեւեկությունն Ամբասադոր կամրջով, որով փոխադրվում է ԱՄՆ-ից Կանադա բոլոր բեռների մինչեւ 25 տոկոսը: Օրական այդ կամրջով փոխադրում են շուրջ 400 միլիոն կանադական դոլար (315 միլիոն ամերիկյան դոլար) գումարի ապրանքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս