
Հյուսիսային Կարոլինայում ինքնաթիռն ընկել է ջուրը

Ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր 7 մարդ, ջուրն է ընկել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափերի մոտ. փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում: Այդ մասին հաղորդել է տեղական WCTI-TV հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդել են տեղի իշխանությունները, կիրակի օրը՝ փետրվարի 13-ի ցերեկը, ինքնաթիռն ընկել է Քարթերեթի օկրուգի առափնյակից դեպի արեւելք 4 մղոն (մոտավորապես 6,5 կիլոմետր) հեռավորության վրա:
Պաշտոնյաների խոսքով՝ օդանավում գտնվում էին չորս դեռահաս եւ երեք չափահաս, ներառյալ օդաչուն:
Առափնյա պահպանության ծառայությունից հաղորդել են, որ ռադարի էկրաններից անհետանալուց առաջ ինքնաթիռը թռչելիս տատանվում էր: Որոնողական աշխատանքներում գործի են դրվել առափնյա պահպանության երկու նավակ, կատեր, ինչպես նաեւ ուղղաթիռ:
Ինքնաթիռի աղետի հետաքննությամբ զբաղվում են ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) եւ ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: