![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/Erdoxan.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Աբու Դաբի, որտեղ հանդիպում կունենա թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի և այլ արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) համագործակցության ընդլայնման հարցը տարբեր ոլորտներում: Քննարկվելու է տարածաշրջանային, միջազգային մի շարք խնդիրներ ու հարցեր:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան ու ԱՄԷ-ն պատրաստվում են ստորագրել 12 պայմանագիր, որոնք առնչվում են առևտրային, ռազմական, բեռնափոխադրման, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներին:
Հիշեցնենք, որ 2021թ. 21-ին Էրդողանն Անկարայում ընդունել էր Նահայանին։ Դա թագաժառանգի և ԱՄԷ ամենաազդեցիկ պետական գործչի առաջին այցն էր Թուրքիա 2012 թվականից ի վեր։