Բաժիններ՝

Հայաստանի հետ խաղաղության Ալիևի պայմանը. Տարածքային ամբողջականության ճանաչում Ղարաբաղի հետ միասին

Ադրբեջանի նախագահը նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում, նրա կարծիքով, հնարավոր է խաղաղության համաձայնագրի կնքումը Հայաստանի հետ։

«Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է կնքվի խաղաղության համաձայնագիր։ Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման պայմանով… Բայց ադրբեջանցի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այդ դաժանության մասին։ Ոչ ոք չպետք է մոռանա…»,- ինչպես տեղեկացնում է ԱզերԹԱջ-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս մասին ասել է Աղդամի շրջան կատարած ուղեւորության ժամանակ։

Իլհամ Ալիեւը նաեւ վստահություն է հայտնել, որ աշխատանքը, որն այժմ կատարում է Ադրբեջանը, «այդ թվում եւ ռազմաշինության ոլորտում, էլ ավելի կուժեղացնի երկիրը եւ կդառնա Հայաստանում բարձրացած ռեւանշիստական ուժերի պատասխանը։ Մենք մեր հողում ենք։ Մենք վերադարձել ենք այդ հող՝ արյուն թափելով, շեհիդների կյանքի գնով։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա եւ ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղն Ադրբեջան է»,- ասել է պետության ղեկավարը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս