Բաժիններ՝

Իտալիան քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

Իտալիայի ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին լքել Ուկրաինան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով ներկայիս իրադրությունը, որն ավելի է վատանում, խորհուրդ ենք տալիս մեր բոլոր հայրենակիցներին կոմերցիոն տրանսպորտով լքել Ուկրաինան»,- ասվում է հայտարարության մեջ:

Ուկրաինայի շուրջ իրադրության լարման հետևանքով այս օրերին տարբեր երկրներ կոչ են արել իրենք քաղաքացիներին խուսափել այցելել այդ երկիր, իսկ արդեն ուկրաինական տարածքում գտնվողներին՝ լքել այն: Այդ երկրների շարքում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Կանադան, Բելգիան, Նիդերլանդները, Իսպանիան, Քուվեյթը և այլն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28