
Իսպանիան քաղաքացիներին կոչ է անում լքել Ուկրաինան

Իսպանիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին ժամանակավորապես լքել Ուկրաինան՝ կապված այդ երկրում անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին ասվում է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված փոփոխական իրավիճակը, խորհուրդ է տրվում չայցելել Ուկրաինա: Այս պահին այդ երկրում գտնվող իսպանացիներին խորհուրդ է տրվում լրջորեն մտածել այն ժամանակավորապես լքելու մասին՝ օգտվելով հասանելի կոմերցիոն միջոցներից, քանի դեռ ներկայիս պայմանները չեն փոխվել»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: