Բաժիններ՝

1 տարում Թուրքիայում 1400 բժիշկ է գործից դուրս եկել. նրանց մեծ մասը հեռացել է երկրից

Թուրքիայում գնալով մեծանում է այն բժիշկների թիվը, որոնք ցածր աշխատավարձերի, վատ աշխատանքային պայմանների կամ բռնության հետևանքով դուրս են գալիս գործից: Թեմայի վերաբերյալ New York Times-ի Ստամբուլի թղթակցի պատրաստած հոդվածում նշվում է, որ գործը թողած բժիշկները լքում են երկիրը՝ հաճախ իրենց կարիերան շարունակելով ավելի զարգացած երկրներում՝ հատկապես Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կայքի զրուցակիցներից Էրքեն Այը, որը 5 տարի առաջ թուրք բժիշկներին բժշկական գերմաներեն սովորեցնող մի կենտրոն է բացել, պատմել է, որ կենտրոնի հաճախորդների թիվը վերջին 2 տարում կրկնապատկվել է:

Թուրքիայի Սեպտեմբերի 9-ի համալսարանի ժողովրդական բժշկության պրոֆեսոր Բյուլենթ Քըլըչն էլ կարծում է, որ տեղի ունեցողը երկար ժամանակ կուտակված խնդիրների հետևանք է: Ըստ նրա՝ վերջին 20 տարվա ընթացքում ռեֆորմների անվան տակ ոլորտում շատ փոփոխություններ են կատարվել, իսկ համաճարակի ժամանակ ոլորտի վրա ընկած ահավոր ծանրությունը վերջին կաթիլն է եղել:

Հոդվածի հեղինակը, վկայավոչվելով Թուրքիայի բժիշկների միության տվյալները նշում է, որ միայն վերջին 10 տարում գործից հեռացել է 4000 բժիշկ, որից 1400-ը՝ վերջին 1 տարում: Ըստ նույն միության տվյալների երկրում 2020-ին աողջապահության ոլորտի 13 հազարից ավել աշխատակից աշխատավայրում բռնության է ենթարկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս