Բաժիններ՝

Վրաստանում գիշերը ևս վեց ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո

Անցած գիշեր Վրաստանում վեց նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո, որը փետրվարի 13-ին 6,2 մագնիտուդով տեղի է ունեցել Դմանիսի շրջանի Սամեբա գյուղում: Փետրվարի 14-ին այդ մասին հաղորդվում է Իլիայի համալսարանին կից Սեյսմիկ դիտազննման կենտրոնի կայքում:

Բոլոր վեց հետցնցումները տեղի են ունեցել Սամեբա գյուղի մերձակայքում: Դրանց մագնիտուդը տատանվել է 4,5-ից մինչեւ 3,1: Կրկնական ցնցումները Թբիլիսիում չեն զգացվել:

Փետրվարի 13-ին Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են Թբիլիսիում եւ երկրի մյուս տարածաշրջաններում: Երկրաշարժն զգացվել է նաեւ Հայաստանի հյուսիսային շրջաններում: Զոհերի եւ ավերածությունների մասին չեն տեղեկացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28