«Որևէ բնապահպան իր վատ երազում տեսե՞լ է, որ կարող է նորկայի շուբայով լինել». Ռուբեն Մելիքյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ:

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր խոսքում նշեց՝ Արցախի գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հնարավորություն չունի իր մանդատն իրականացնել, որովհետև ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները փակել են ճանապարհը:

«Չգիտեմ, որևէ բնապահպան իր վատ երազում տեսե՞լ է, որ կարող է նորկայի շուբայով լինել կամ աղավնիների հետևից ընկնել: Մեր գործընկերները հայտնաբերել են նրանց լուսանկարները՝  որպես զինվորականներ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս