Ադրբեջանն իրականացնում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն. բարեկամ երկրների լռությունը տարօրինակ է

«Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած  գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնաահատականի արժանացնելը պետք է մեր հիմնական հավաքական աշխատանքը լինի. մեր դիվանագիտական ծառայությունը, խորհրդարանական դիվանագիտությունը կառավարող ուժը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական  և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն ի ցույց դնելու, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության խախտումները Լեռնային Ղարաբաղը  ցեղասպանության կամ հայրենազրկման նպատակ ունեն։

Ադրբեջանը շարունակաբար իրականացնում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականությունը, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա»,- դեկտեմբերի 15-ի Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով այն երկրներին, որոնք արձագանքել են Լաչինի միջանցքի փակմանը։

«Տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»,- հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս